ԳլխավորԼուր

Ավտովթարից մահացել է Եվրոպական համալսարանի ուսանողուհի Սյուզի Գրիգորյանը

Ցավով տեղեկացանք, որ հունիսի 10-ին Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Եվրոպական համալսարանի Իրավագիտության բակալավրի շրջանավարտ, մագիստրատուրայի ուսանող Սյուզի Գրիգորյանը, նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

«Աստված լուսավորի խելացի ու լուսավոր Սյուզիի հոգին։

Եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Սյուզիի ընտանիքին։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենաԱշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող ավագ դպրոցի հարևանությամբ գտնվող Սգո սրահում այսօր՝ ժամը 18:00-20:00»։

Usanogh.am-ը ցավակցում է Սյուզիի հարազատներին ու ընկերներին։

Comment here