ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են Բյուրականի աստղադիտարանի ամառային դպրոցին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկու տասնյակ ուսանողներ օգոստոսի 23-ից օգոստոսի 26-ը ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հրավերով մասնակցում են ամառային դպրոցին։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները համատեղում են իրենց հանգիստն ու գործնական պարապմունքները։ Վերջիններս մեծամասամբ անցկացվում են աստղադիտարանի մեխանիկական արհեստանոցում, որտեղ առկա են մետաղահատ հաստոցներ՝ ֆրեզերային, խառատային, ռանդման, հարթ հղկման, գայլիկոնման, օպտիկական դետալների մշակման և եռակցման ագրեգատներ։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները դասախոսություններ են ունենում պատկերավորում (վիզուալիզացիա), մեքենայական ուսուցում, մոդելավորում, շարժավորում (անիմացիա), սիմուլացիա, խաչաձև համապատասխանեցումներ (cross-matching), աստղավիճակագրություն, մեծ տվյալներ (big data), թվայնացման նախագծին ծանոթացում և այլ թեմաներով:

Դպրոցի շրջանակներում քննարկումներ են կազմակերպվում համագործակցության ուղիների, միջճյուղային հետազոտությունների և աստղադիտարանի ենթակառուցվածքներում առկա եզակի նմուշներ հանդիսացող ինժեներական և կոնստրուկտորական սարքավորումների ուսումնասիրությունների արդյունքում նոր նախագծերի մշակման վերաբերյալ։

Comment here