ԳլխավորԼուր

Տասնյակ հազարավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել Բելգրադի կենտրոնում

Տասնյակ հազարավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել Բելգրադի կենտրոնում

Ավելի քան 30 հազար ուսանող բողոքի ցույցի է դուրս եկել Բելգրադի կենտրոնում, հայտնում է Սերբիայի ՆԳՆ-ն: Խոշոր փողոցային ակցիան հայտարարվել է մարտի 15-ին, երիտասարդները սկսել են հավաքվել միջոցառումից մեկ օր առաջ։ Ցուցարարներն արդեն հեղեղել են Տերազիե հրապարակի փողոցները և սպասում են համալրման Սերբիայի այլ շրջաններից:

Սերբիայի ՆԳՆ տվյալներով՝ ուսանողների թիվն արդեն հասել է 31 հազարի ։ Տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, որոնք ուղղված են եղել Պիոներական այգում մեկ այլ ուսանողական ակցիայի դեմ: Հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է երկու մարդ,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավապահները մասնակիցներին խաղաղ երթի կոչ են արել։

Ուսանողների խմբերը նշանակված օրից մի քանի օր առաջ Բելգրադ են մեկնել ոտքով և հեծանիվներով: Նրանք դուրս են եկել խոշոր քաղաքներից՝ Նովի Սադ, Նիշա, Կրագուևեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերբիայում բողոքի ցույցերը շարունակվում են չորս ամիս:

Դրանք սկսվել են Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետեւանքով 15 մարդու մահվան պատճառով։ Հիմնականում ուսանողներից կազմված շարժման մասնակիցները պահանջում էին պատշաճ հետաքննություն անցկացնել ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։ Այժմ արդեն առաջարկում են ինքնակազմակերպվել ու փոխել, իրենց խոսքերով, կոռումպացված պետական կառավարման համակարգը։ Իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ ցուցարարների պահանջները կատարված են, իսկ բողոքի ակցիաները շարունակելու նպատակը երկրում «գունավոր հեղաշրջում» իրականացնելն է։

Մարտի 15-ը, ընդ որում, համարվում է «Օր Դ»՝ բոլոր հետաքրքրվողներին կոչ է արվել հավաքվել Բելգրադում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews