ԳլխավորԼուր

Բելառուսում հաղորդավարներն ու լրագրողները հեռանում են աշխատանքից՝ ի նշան բողոքի

Բելառուսում անցած օրը համեմատաբար խաղաղ է անցել։ Դեռ առավոտից Մինսկի արվարձանում սպիտակազգեստ կանայք ծաղիկներով Համերաշխության երթ են անցկացրել, նրանց են միացել եւս մի քանի բնակավայրերի բնակիչներ։

Ցուցարարները որոշ տեղերում փորձել են փողոցներ փակել՝ ուժայինների տեխնիկայի շարժը խանգարելու համար, սակայն չի ստացվել։

Որպես բողոքի նշան իշխանությունների քայլերի դեմ՝ աշխատանքից ազատման մասին են հայտարարել, ըստ BBC-ի, «Բելառուս 1», CTB, Բելառուսական ռադիոյի առաջին ալիքի 8 աշխատակիցներ։

Բացի Սվետլանա Տիխանովսկայայից՝ օգոստոսի 9-ի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ԿԸՀ են դիմել  նաեւ նախագահի մյուս 3 թեկնածուները։

Պետավտոտեսչության աշխատակիցներին մեքենայով հարվածելու 2 դեպք է գրանցվել։ Նրանցից մեկին ձերբակալելու համար իրավապահները հրազեն են կիրառել, մյուսին հաջողվել է փախչել։

Լրատվամիջոցները հայտնում են, ընդհանուր առմամբ, շուրջ 6 հազար ձերբակալվածի մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չի բացառել Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու եւ նավթի մատակարարումները դադարեցնելու հնարավորությունը։

 

Comment here