ԳլխավորԽճանկար

ԵՊԲՀ֊ին. Մանան Սահրադյան

Նվիրվում է Երեւանի բժշկական համալսարանի 100-ամյակին

Հայոց երկրի հիմնասյուներից
Մեկը դու դարձար՝ իմ հի՛ն դպրանոց,
Բժշկող հոգու կրթողը եղար,
Դաստիարակողը՝ սերունդներ հայոց…

…Ու գալիքի մեջ լույսերդ անմար
Դարձան վսեմի լուռ արտացոլանք,
Անցյալի խորքից հավիտենություն
Գնացող ճամփադ՝ վեհ ու փառունակ։

Դարերից եկող խոսքդ կենսատու
Թող դառնա հոգու ապաշխարություն,
Դարեր գնացող խոսքդ հուսատու
Թող դառնա անմար հավիտենություն։

Դարեր շարունակ անվախճա՛ն մնա՝
Քո բժիշկներով հպարտ ու կանգուն,
Եվ նրանց խոսքը թող դարման դառնա,
Ու սպեղանի՝ հիվանդի հոգուն…

ՄԱՆԱՆ ՍԱՀՐԱԴՅԱՆ
ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Երրորդ կուրս, 317֊րդ խումբ

Comment here