Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (American Councils)» կազմակերպությունը և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (United Nations Office on Drugs and Crime-UNODC) նախաձեռնել են երիտասարդների մասնակցությամբ օրենքի գերակայությանը միտված «E4J Justice Accelerator» ծրագրի մեկնարկը։ Առցանց միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
E4J Justice Accelerator-ը 3-ամսյա անվճար ծրագիր է․ այն հնարավություն է տալիս 16-18 տարեկան երիտասարդներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն դառնալ երիտասարդ ձեռնարկատերեր՝ լուծելու օրենքի ուժի և համայնքային կայուն զարգացման հետ կապված խնդիրները։
Ծրագրի փուլերն են՝
• 2020թ․ օգոստոս-մեկշաբաթյա առցանց դասընթացներ
• 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբեր-մասնակիցները խմբերով ծրագրեր են իրականացնում իրենց համայնքներում՝ օգտագործելով դասընթացների ընթացքում ստացած հմտությունները
• 2020թ․ դեկտեմբեր-հաղթող խումբը մեկնում է արտերկիր՝ մասնակցելու միջազգային միջոցառման։
Ճանապարհորդության հետ կապված հետագա լուծումները պայմանավորված կլինեն Հայաստանում դեկտեմբերին տիրող համաճարակային իրավիճակով։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։