ԳլխավորԼուր

Մահացել է ԵՊԲՀ դասախոսը

Կարեն Բաբայան

Մահացել է մաշկավարակաբան Կարեն Ռշտունու Բաբայանը, տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։

«Խորը ցավով տեղեկացանք Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Կարեն Ռշտունու Բաբայանի մահվան մասին:

Անվանի մասնագետը մեծ ներդրում ուներ մեր երկրում մաշկաբանության և սեռավարակաբանության ոլորտի զարգացման, խնդիրների վերհանման և լուծման, ինչպես նաև երիտասարդ մասնագետների պատրաստման գործում:

Կրտսեր գործընկերները մեծ սիրով ու ակնածանքով են հիշում իրենց ուսուցչին:

Պրոֆեսորադասախոսական կազմի անունից ցավակցում ենք Կարեն Բաբայանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,-նշված է գրառման մեջ:

Comment here