ԳլխավորԼուր

Ռաֆայել Քոթանջյանին հրաժեշտ կտան Մայր թատրոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը կյանքից հեռացել է հունիսի 13-ին՝ 79 տարեկանում։