ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է Հյուսիսային համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Մանթաշ Մակիչյանը

Մանթաշ Մակիչյան

Խոր վշտով և կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հյուսիսային համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր Մանթաշ Բորիսի Մակիչյանը, նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

«Մանթաշ Մակիչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին, 18:00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունիսի 13-ին, 13:00-ին՝ նույն վայրից։

Ցավակցում ենք Մանթաշ Մակիչյանի ընտանիքին, հարազատներին, մեզ՝ Հյուսիսային համալսարանի մեծ ընտանիքին։

Խունկ ու խոնարհում Ձեր հիշատակին»,- նշված է գրառման մեջ։