ԳլխավորԼուր

18-ամյա երիտասարդը բեռնատարով վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն

Հիվանդանոց

Ապրիլի 1-ին, ժամը 18-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած  ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով  իրենց տան բակից  առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Կայքը նշում է, որ մահացածը վարորդի եղբոր որդին էր: