Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 10-ամյա Էլեն Շ․-ն, հայտնում է shamshyan.com-ը։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Երեխայի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
ՀՀ Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում։ Երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց չի վերադարձել։ Նրան ընկած տեսել է դպրոցի աշակերտներից մեկը։ Ըստ տնօրենի` ամենայն հավանականությամբ երեխան ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։