ԳլխավորԼուր

Մահացել է ԵՊԿ-ի արհմիության ղեկավարը

Հռիփսիմե Պողոսյան

Մահացել է ԵՊԿ-ի արհմիության ղեկավար Հռիփսիմե Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԵՊԿ-ից։

«Նոյեմբերի 3-ի լուսաբացը գույժ էր պատրաստել կոնսերվատորիայի համար:

Հռիփսիմե Պողոսյան` ԵՊԿ-ի արհմիության ղեկավար, բոլորին միայն իրեն բնորոշ ջերմությամբ ու անմիջականությամբ օգնության հասնող մարդ։ Միջազգային բաժնի բոլոր ուսանողների կյանքը և ուսումը առանձահատուկ ձևով կոնսերվատորիային ու Հայաստանին կապող աշխատակից։

Պետական քննական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: Վերջին 10 տարիներին կոնսերվատորիայի բոլոր դիմորդները առաջինը թակում էին նրա աշխատասենյակի դուռը, ամենաշատը զանգահարում էին նրա հեռախոսին, բազմաթիվ հարցերի պատասխանները նրա օգնությամբ էին ստանում:

Մեր կոնսերվատորիայի շրջանավարտ` որպես դաշնակահար ու կամերային անսամբլի արտիստ:

Մեր Ռիպա… Կարոտելու ենք․․․»,-նշված է գրառման մեջ։

Comment here