ԳլխավորԼուր

Հրթիռամոդելային խմբակի ընդունելություն՝ Գյումրիում

Հրթիռամոդելային խմբակ

«Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամը հայտարարում է Գյումրիի Ակադեմիական վարժարանում հրթիռամոդելային խմբակի 2021-22 թվականի ընդունելություն: Դիմել կարող են 7-րդ և բարձր դասարանի աշակերտները: Դասընթացի տևողությունը մեկ ուսումնական տարի է, այն կանցկացվի Գյումրիի Ակադեմիական վարժարանում՝ շաբաթական մեկ օր:

Դասընթացի ընթացքում երեխաները կունենան տեսական և պրակտիկ դասեր: Դասընթացն անվճար է: Խմբակի ղեկավարն է ինֆորմատիկայի ուսուցչուհի Ջեմմա Շիրակյանը։

Դիմորդների քանակը սահմանված խմբի մեծությունը գերազանցելու դեպքում կանցկացվի լրացուցիչ հարցազրույց:

Հարցերի դեպքում կարող եք գրել Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիային։

Comment here