Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Թշնամին կասետային մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մայրաքաղաքում տուժածներ չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։

Comment here