Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Comment here