ԳլխավորԼուր

Ստեփանակերտում բանկի աշխատակիցը 1 մլն դրամ է հափշտակել ու 630 հազարի  խաղադրույք կատարել. Արցախ ՔԿ

Արցախի Հանրապետությունում 1988 թվականի ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը շահադիտական դրդումներից ելնելով 1 մլն ՀՀ դրամ է հափշտակել բանկից, որտեղ նա աշխատում է։

Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նա 2022 թվականի մարտի 4-ին հազարական թղթադրամներով փաթեթավորված 1.000.000 ՀՀ դրամ գումար է գաղտնի հափշտակել և նույն օրը 630.000 ՀՀ դրամով խաղադրույք կատարել։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Արցախի քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է։