Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթություն

Աշխարհի լավագույն բուհերը՝ ARWU 2021-ի վարկածով

Հարվարդի համալսարան

ShanghaiRanking Consultancy ընկերությունը հրապարակել է աշխարհի համալսարանների՝ 20201 թ. ակադեմիական վարկանիշային ցանկը (The Academic Ranking of World Universities

2021-ի վարկանիշային ցանկի առաջին տասնյակում են Հարվարդի, Սթենֆորդի, Քեմբրիջի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Կալիֆոռնիայի համալսարանը Բերկլիում, Փրինսթոնի, Օքսֆորդի  եւ Կոլումբիայի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը եւ Չիկագոյի համալսարանները։

2020 թվականի ցանկի համեմատ՝ առաջին տասնյակում նույն բուհերն են, միակ փոփոխությունը Օքսֆորդի «առաջընթացն» է. 9-րդ տեղից այն տեղափոխվել է 7-րդ տեղ։

ARWU-ն հրապարակվում է 2003 թվականից։ Ցանկում ներառվում են այն ուսումնական հաստատությունները, որոնք ունեն Նոբելյան կամ Ֆիլդսովյան մրցանակակիր շրջանավարտներ կամ աշխատակիցներ, հաճախ մեջբերվող հետազոտողների մեծ թիվ, «Nature» եւ «Science» հանդեսներում վերջին 10 տարում տպագրված հոդվածներ, ինչպես նաեւ մեծ թվով հոդվածներ, որոնք հայտնվել են Science Citation Index – Expanded-ում (SCIE) եւ Social Sciences Citation Index-ում (SSCI)։

1000 բուհ ներառող ամբողջական ցանկը՝ այստեղ։