Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԿրթություն

Աշխարհի լավագույն բուհերը՝ ARWU 2020-ի վարկածով

Հարվարդի համալսարան

ShanghaiRanking Consultancy ընկերությունը հրապարակել է աշխարհի համալսարանների՝ 2020 թ. ակադեմիական վարկանիշային ցանկը (The Academic Ranking of World Universities

ARWU-ն հրապարակվում է 2003 թվականից։ Ցանկում ներառվում են այն ուսումնական հաստատությունները, որոնք ունեն Նոբելյան կամ Ֆիլդսովյան մրցանակակիր շրջանավարտներ կամ աշխատակիցներ, հաճախ մեջբերվող հետազոտողների մեծ թիվ, “Nature” եւ “Science” հանդեսներում վերջին 10 տարում տպագրված հոդվածներ, ինչպես նաեւ մեծ թվով հոդվածներ, որոնք հայտնվել են Science Citation Index – Expanded-ում (SCIE) եւ Social Sciences Citation Index-ում (SSCI).

Վարկանիշային ցանկի առաջին տասնյակում են Հարվարդի, Սթենֆորդի, Քեմբրիջի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Կալիֆոռնիայի համալսարանը Բերկլիում, Փրինսթոնի եւ Կոլումբիայի համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Օքսֆորդի եւ Չիկագոյի համալսարանները։

1000 բուհ ներառող ամբողջական ցանկը՝ այստեղ։

Comment here