ԳլխավորԼուր

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է երեք միլիոնը: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ կորոնավիրուս է արձանագրվել 3 029 729 մարդու մոտ: Ապաքինվել է ավելի քան 900 000-ը, մահացել՝ ավելի քան 209 հազար մարդ:

Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (995 000 մարդ), Իսպանիայում (229 000), Իտալիայում (199 000), Ֆրանսիայում (162 000) եւ Գերմանիայում (158 000):

 

Comment here