ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1867-ի

Կորոնավիրուս

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի ընդհանուր քանակն ապրիլի 28-ի ժամը 11-ի դրությամբ 1867 է։

Բուժվել է 866 մարդ, փաստացի բուժվում է 971-ը, ընդհանուր թեստավորումների թիվը 19296 է։

Գրանցվել է մահվան 1 դեպք, պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահվան ելքերի ընդհանուր թիվը դարձել է 30, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։

Comment here