ԳլխավորԼուր

«Արտակարգ դրությունը կվերացվի, եթե պատվաստանյութ ստեղծվի ու զանգվածաբար կիրառվի, կամ…». Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրությունը կվերացվի կամ կքննարկվի այն վերացնելու հարցը երկու դեպքում։ Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, թե որն է այն պահը, շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը:

«Առաջինը՝ երբ պատվաստանյութ կամ դեղամիջոց ստեղծվի, դրա էֆեկտիվությունը հաստատվի, ներմուծվի եւ սկսվի զանգվածային պատվաստման գործընթաց, կամ էլ՝ եթե օրական վարակվածության թիվը աստիճանաբար նվազի մինչեւ 100-150 դեպք»,-մասնավորապես ասաց վարչապետը։

«Եվ ըստ էության, երբ վարակի տարածման համաթիվը կնվազի 1-ից ներքև, իսկ այս պահին 1.38 է, այդ ժամանակ արդեն պետք է լրջորեն մտածել արտակարգ դրությունից հրաժարվելու մասին»,-նշեց նա:

Comment here