ԳլխավորԼուր

Քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու հարցը

Դիմակով աղջիկ Երեւանում

Հայաստանում քննարկվում է բաց տարածքներում ևս դիմակներ կրելու կարգ սահմանելու հարցը, կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացում, և չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք։

Ընդ որում, չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։ Ինչի՞ համար։ Ոչ թե խնդիրն այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, բայց երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել։ Սա քննարկում ենք և չենք բացառում, որ որոշում կայացնենք»,- ասել է նա ու հավելել, որ կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ պետք է դիմակների կրման պայմանները խստացնել, երկրորդ՝ գնալ պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով։

Նշենք, որ վերջին մեկ օրվա տվյալներով` Հայատանում կորոնավիորւսով վարակվել է 2307 մարդ, գրանցվել է մահվան 38 դեպք։

 

Comment here