ԳլխավորԼուր

Ե՞րբ է հնարավոր մեկնել Եգիպտոս եւ ինչպես. չի բացառվում տարիքային ցենզի սահմանումը

Զբոսաշրջության նախարար Խաեդ ալ-Անանին հայտարարել է, որ օտարերկրյա տուրիզմը մոտակա ժամանակում չի վերադառանա Եգիպտոս, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Egypt Independent-ին։

Նախարարը նշել է, որ օտարերկրյա հյուրերի ընդունելու հարցը կապված է թե′ Եգիպտոսում, թե′ այն երկրներում տիրող իրավիճակների հետ, որտեղից գալու են զբոսաշրջիկները։

Հարցին, թե որքան է հավանականությունը, որ Եգիպտոսը զբոշաշրջիկներ կընդունի հունիս ամսին, պաշտոնյան պատասխանել է, որ կառավարությունը կքննարկի հարցը, երբ պարզ կդառնա կորոնավիրուսի տարածման հանգամանքները։ Ըստ նախախարի՝ չի բացառվում, որ հյուրերից կպահանջվի ապացուցել, որ իրենք վարակված չեն, հնարավոր է նաեւ, որ երկիր մուտք գործելու թույլտվություն տրվի միայն մինչեւ 48 տարեկան անձանց։

Անանին տեղեկացրել է, որ մինչեւ հունիս երկրի հյուրանոցները կաշխատեն միայն տեղացիների համար՝ առավելագույնը 25 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Հունիսի 1-ից ծանրաբեռնվածության թույլատրելի շեմը կդառնա 50 տոկոս։

Այժմ Եգիպտոսի հանգստավայրերի հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները, սրճարաններն ու շուկաները փակ են։

Փորձագետների գնահատմամբ՝ երկրի զբոսաշրջային հատվածը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամսական 1 միլիարդ դոլարի վնաս է կրում։

 

Comment here