ԳլխավորԼուր

Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 386 հազար դեպք

Հնդկաստանում արձանագրվել է մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման նոր հակառեկորդ՝ 386 452 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել Է 18.7 միլիոնի, առողջացել է ավելի քան 15.3 մլն-ը: Մահվան դեպքերի մեկ օրում աճել Է 3 498-ով և կազմել ավելի քան 208 հազար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում Է ավելի քան 152 միլիոն։

Լրատվամիջոցները նշում են, որ մահվան դեպքերի մեծ քանակի պատճառով դիակներին այրում են նաև դրանց համար չնախատեսված վայրերում, իսկ հիվանդանոցներում տեղերն ու թթվածնային բալոնները չեն բավականացնում։

Comment here