ԳլխավորԼուր

Արցախում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

Այսպիսով, կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն Արցախում հասավ 14-ի, ապաքինվել է 8 մարդ։

Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:

Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին:

 

Comment here