ԳլխավորԼուր

Կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ կարելի է կրճատել

ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կորոնավիրուսից մահացության աստիճանը կապ ունի վիտամին D-ի պակասի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ին ավելի շատ բախված երկրների, օրինակ, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի պացիենտների մոտ վիտամին D-ի պարունակությունը ցածր է այլ երկրներից պացիենտների համեմատ։ Գիտնականները պնդում են նաեւ, որ մահացածության մակարդակը կապ չունի տվյալ երկրի բժշկական հաստատությունների զարգացվածության, թեստերի քանակի կամ  հիվանդների տարիքի հետ։

Հետազոտողները ենթադրում են, որ բորբոքային գործընթացն արագանում է վիրուսին իմունային համակարգի հիպերարձագանքման պատճառով, իսկ վիտամին D-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև վերահսկում է այն՝ թուլ չտալով հիպերակտիվ  հակազդեցություն։

Նաեւ դրանով է բացատրվում երեխաների շրջանում մահացածության ցածր թիվը, քանի որ նրանց մոտ լիովին չի ձեւավորվել իմունային համակարգն ու դրանով պայմանավորված՝ գերակտիվ հակազդեցությունը։

Վիտամին D-ի բավարա քանակը, ըստ գիտնականների, կարող է կիսով չափ կրճատել կորոնավիրուսով վարակվածների մահացությունների թիվը։

Comment here