ԳլխավորԼուր

Տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձեւ՝ էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվութ­յուն­ների ներկայացման էլեկտրոնային համակարգում։

Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007 հեռախոսահամարներով։

Comments (2)

  1. Մելանյա

    Բարև Ձեզ ։Հոկտեմբերի 20 ից վարձել եմ տարածք; Հդմ_ ի համար կատարել եմ 10.000դ կանխավճար; բայց մինչ օրս սարք չունեմ։Դպրոցների. պարտեզների հետ փակել եմ նաև իմ տարածքը; քանի որ իմ աշխատանքը կապված էր այդ հաստատությունների հետ (կերպարային; բեմական հագուստներ եմ կարում) ։ Կարող եմ արդյոք օգտվել 10_ րդ միջոցառումից՞։ Նախապես շնորհակալություն։

  2. Բարեւ Ձեզ։ Զանգահարեք 060544444 կամ 080000007 հեռախոսահամարներով, եւ ստույգ պատասխան կստանաք։

Comment here