ԳլխավորԼուր

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դեւեջյանը. «Ֆիգարո»

Ֆրանսիայում 75 տարեկան հասակում մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը, տեղեկացնում է «Լե Ֆիգարո»-ն։

Նա կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալացվել էր մարտի 26-ին:

Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի առանցքային պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը:

Պատրիկ Դեւեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով։ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2014թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։

 

Comment here