ԳլխավորԼուր

Չինաստանի շախմատի հավաքականը՝ ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի հաղթող

Չինաստանի շախմատի հավաքականը հաղթեց առաջին անգամ անցկացվող ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:

Եզրափակիչում Չինաստանի ընտրանին մրցեց ԱՄՆ թիմի հետ: Թեպետ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 2:2, սակայն Չինաստանի հավաքականը հռչակվեց մրցաշարի հաղթող, քանի որ կարևորագույն պարտիաներում չինացիները հաղթել են համապատասխան խաղատախտակների վրա:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Եվրոպայի հավաքականը, որի կազմում մրցաշարին մասնակցում էր հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, գրավել է միայն երրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցում էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի թիմերը:

Comment here