ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սարգիսը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի առաջնությունն անցկացվել է Հնդկաստանի Գոա քաղաքում։ Մրցաշարին մասնակցել են 17 երկրների 97 շախմատիստներ։



