ԳլխավորԼուր

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով սկսեց 1/16 եզրափակիչը

Հայկ Մարտիրոսյան

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը (2648) հաղթանակով սկսեց 1/16 եզրափակիչը։

Հայ գրոսմայստերը մրցում է խորվաթ Անտե Բրկիչի (2592) հետ։ Առաջին դասական պարտիայում Հայկ Մարտիրոսյանը խաղաց սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 48 քայլում։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Comment here