ԳլխավորԼուր

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի հաղթող

Շախմատի տանն ավարտվել է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը. 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Շանթ Սարգսյանը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Երկրորդ և երրորդ տեղերը 7-ական միավորով կիսեցին Արթուր Դավթյանը և իրանցի Ամին Տաբատաբաեին:

Կանանց պայքարում էլ լավագույն արդյունքը ցույց է տվել Մարիամ Մկրտչյանը՝ վաստակելով 6 միավոր:

Հիշեցնենք, որ հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ էր մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են եկել ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648):

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 մլն դրամ է: Դրամական մրցանակներ են նախատեսված լավագույն 15 շախմատիստների համար: Կպարգևատրվեն նաև կանանց, վետերանների և պատանիների պայքարում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները:

Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3 մլն դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 2 և 1,5 մլն դրամ: