ԳլխավորԼուր

Աբելյանցիները նշել են Սոկրատ Աքմաքչյանի 100-ամյակը

Հունիսի 15-ը հոբելյանական էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Վանաձորի Տիգրան Մեծի 63 հասցեում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սոկրատ Աքմաքչյանի հուշաքարի մոտ, տեղի ունեցավ միջոցառում նվիրված արտիստի 100-ամյակին։

Ներկա էին Սոկրատ Աքմաքչյանի հարազատները, թատրոնի աշխատակազմը, մտավորականներ, հյուրեր։

Հիշատակի և գնահատանքի խոսք ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Նա արժևորեց Ս․ Աքմաքչյանի անուրանալի վաստակը Վանաձորի թատրոնի 90-ամյա տարեգրության մեջ։

Երախտիքի ու գնահատանքի խոսքեր ասացին ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանն ու Ռոզա Մխիթարյանը՝ ընդգծելով Աքմաքչյանի բեմադրությունների կարևորությունը իրենց՝ որպես դերասանի կայացման գործում։

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումը։