ԳլխավորԽճանկար

Թատրոնի օրն է. մի քանի հետաքրքրական փաստեր

Թատրոնի համաշխարհային օրն է։

Այդ կապակցությամբ ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական տեղեկություններ թատրոնի մասին։

▪ Թատրոնը ծնունդ է առել Հին Հունաստանում 5000 տարի առաջ և ծագում է «Θέατρον» բառից, որը նշանակում է «վայր, որտեղ նայում են»:

▪ Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ, եթե պետք է հերոսը սպանվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկով կամ մահապատժի դատապարտվածով և իրականում բեմի վրա սպանում էին նրան:

▪ Հին հունական թատրոնում մեկ ձեռք ունեցող մարդիկ, հիմնականում պատերազմում վիրավորված զինվորները, սովորաբար նստել են առանձին հատվածում, իսկ նրանց շարքից առաջ նստեցրել են ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարածելով՝ միձեռքանի հանդիսատեսները «ծափահարել են»:

▪ Հին Սիցիլիայում ներկայացումներ էին բեմադրվում, որոնք տեւում էին մինչեւ մեկ տարի։ Ամեն անգամ հանդիսականները գնում էին թատրոն՝ շարունակությունը դիտելու համար։

▪ Բարսելոնայի Teatreneu կատակերգական թատրոնում հանդիսատեսի աթոռներին ներկառուցված են դիմաշարժն արձանագրող պլանշետներ։ Երբ հանդիսատեսը ժպտում է, նրա հաշվից գանձվում է 30 եվրոցենտ։ Ամբողջ ներկայացման համար նախատեսված գումարը 24 եվրո է, այսինքն 80 անգամ ժպտալուց հետո կարելի է ժպտալ ու ծիծաղել արդեն անվճար։ Ինքնատիպ համակարգը դուր է եկել հանդիսականներին եւ դե իհարկե՝ թատրոնի ղեկավարությանը, քանի որ եկամուտները կտրուկ աճել են։

▪ Աշխարհի ամենափոքր թատրոնը բացվել է 2009 թ. Ավստրիայի Ֆիլախ քաղաքում։ Թատրոնի բեմի երկարությունն ու լայնությունը 1.3 մետր է, իսկ ներկայացումները միաժամանակ կարող է դիտել ընդամենը 8 մարդ։

Պեկինում գտնվող Չինաստանի ժողովրդական մեծ թատրոնի դահլիճում տեղերի քանակը 6500 է։

▪ Հին Հռոմում նշանավոր մարդկանց թաղման ժամանակ թատրոնից հրավիրում էին գլխավոր ծաղրածուին՝ արքիմիմոսին, որը պետք է քայլեր դագաղի անմիջապես հետեւից եւ նմանակեր հանգուցյալի գործողությունները կենդանության ժամանակ։

▪ Ամերիկյան Վիրջինիա նահանգում գործում է մի ինքնատիպ թատրոն, որի տոմսերը վաճառվում են ոչ թե փողով, այլ մթերքով։

«Ֆինիտա լա կոմեդիա» նշանավոր արտահայտությունը մեզ է հասել Հին Հռոմից։ Այդ բառերով էին ավարտվում բոլոր ներկայացումները։

▪ Ֆրանսիացի Գաբրիել Մորիսը 1868 թ. ստեղծել է ազդագրային կարճասյունը։ Փարիզի իշխանությունները թույլատրեցին նրան տեղադրել համերգների եւ ներկայացումների ազդագրերով այդ սյունները պայմանով, որ հեղինակը համոզի մայրաքաղաքի դռնապաններին՝  փողոցները մաքրելու պարագանները դրանց մեջ պահել։

Եվ վերջում՝

Օդեսայի գերեզմանատներից մեկում՝ դերասան Միտրոֆանովի գերեզմանաքարին, գրված է.

«Հանգուցյալների դերեր շատ եմ խաղացել, բայց երբեք այնքան վարպետորեն ու համոզիչ չեմ եղել, ինչպես հիմա»։

Comment here