ԳլխավորԼուր

Փարիզում բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»

Հայաստանի օլիմպիական տունը Փարիզում

Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 25-ին պաշտոնապես բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»:

Այն կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:

Հիշեցնենք՝ Փարիզի օլիմպիական խաղերը հանդիսավոր բացումն այսօր է։ Հայաստանի օլիմպիական խաղերում ունի 15 ներկայացուցիչ։

Խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 11-ին։