ԳլխավորԼուր

Հայկ Մարտիրոսյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ոսկե մեդալի է արժանացել է Վիետնամը ներկայացնող Լե Քուանգ Լիեմը, իսկ բրոնզե մեդալը վաստակել է Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան։

Մրցաշարն անցկացվել է հուլիսի 13-ից 26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում, մասնակցել են 6 գրոսմայստերներ։