2012 թվականին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է, իսկ երջանիկ լինելը մարդկության հիմնական նպատակներից մեկն է։
Այդ կապակցությամբ երկրներին կոչ է արվում` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։
Աֆորիզմներ երջանկության մասին
• Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք չափից շատ ժամանակ ունենք մտածելու` արդյոք երջանի՞կ ենք մենք, թե ոչ: Բեռնարդ Շոու
• Դուք չեք կարող նվիրել այն,ինչը դուք ինքներդ չունեք.Դուք չեք կարող երջանկացնել ուրիշներին, եթե դուք ինքներդ երջանիկ չեք: Բրայան Թրեյսի
• Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը: Էրիխ Մարիա Ռեմարկ
• Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է: Էրիկ Հոֆեր
• Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում: Դեյլ Կարնեգի
• Քանի որ այս աշխարհում երջանիկ են քչով բավարարվող մարդիկ, ապա ինչքան դժբախտ են հարուստները, որոնց երջանիկ լինելու համար շատ բան է պետք: Լառոշֆուկո
• Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը: Քամիլ Կլոդել
• Եթե երբևէ, երջանկություն փնտրելով, գտնեք նրան, ապա դուք, ինչպես իր ակնոցը փնտրող ծեր կինը, կհայտնաբերեք, որ երջանկությունն այդ ամբողջ ժամանակ գտնվում էր ձեր քթի վրա: Բեռնարդ Շոու
• Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ,երբ նա արդեն անհետացել է:-Զանդերս
• Եթե դուք ավելի քան մեկ օր ձեզ երջանիկ եք զգում, նշանակում է ձեզանից ինչ-որ բան թաքցնում են: Մորուա
• Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե մի քիչ ստվեր: Լյուդվիգ
• Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր: Տերյե
Տես նաեւ՝ Ֆրանսուա դը Լառոշֆուկո. աֆորիզմներ
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։