ԳլխավորԽճանկար

Երջանկության միջազգային օրն է

ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր:

Որոշումն ընդունվել Է 2012-ին՝ Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները:

Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է հիմնվելով երեք չափանիշների վրա. բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և մարդկային ազդեցությունը էկոհամակարգերի վրա:

Ամենաերջանիկ երկրների՝ մարտի 19-ին հրապարակված ցանկի առաջին տասնյակում են Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան:

Comment here