ԳլխավորԼուրԽճանկար

Աշխարհի ամենաերջանիկ երկրները՝ ըստ World Happiness Report-ի

Ֆինլանդիան արդեն չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է ՄԱԿ-ի պատվերով պատրաստված Երջանկության համաշխարհային զեկույցը (World Happiness Report), որը հրապարակվել Է մարտի 19-ին:

Ամենաերջանիկների տասնյակում են նաեւ Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան եւ Ավստրիան:

Ռուսաստանն այդ վարկանիշում զբաղեցնում է 60-րդ տեղը (նախորդ տարի՝ 62-րդը)։

Մեր հարեւաններից Վրաստանը 73-րդն է (81), Թուրքիան՝ 78-րդը (68), Իրանը՝ 77-րդը (82)։

Հետազոտությունն ընդգրկել Է 95 պետություն, այդ ցանկում Հայաստանը նշված չէ։

Ցանկը եզրափակում են Հորդանանը, Տանզանիան ու Զիմբաբվեն։

Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում Է 2012 թվականից: Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների պահպանումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ հասարակական կարծիքի հարցումների արդյունքները:

Comment here