ԳլխավորԽճանկար

Կամչատկայում 21-ամյա ուսանողը պաշտոնյա է դարձել

Կամչատկայի (ՌԴ) Բիստրինսկի վարչական շրջանի բնակարանային եւ կոմունալ ծառայությունների բաժնի պետ է նշանակվել Մոսկվայի համալսարանում հեռակայող 21-ամյա ուսանողը։

Շրջանի դատախազությունը վիճարկել է այդ որոշումը, նշելով, որ ուսանողն աշխատանքի է անցել օրենքի խախտմամբ. նա չունի բարձագույն կրթություն եւ համապատասխան մասնագիտացում, ինչպես նաեւ աշխատանքայի փորձ՝ համապատասխան ոլորտում։ Բացի դա, նա երբեք ղեկավար պաշտոն չի զբաղեցրել։ Ու ամենակարեւորը՝ նրա ղեկավարած բաժնի գործունեության ուղղությունը ոչ մի կապ չունի ստացվող կրթության հետ։

Գործատուի նկատմամբ հարուցվել է վարչական գործ։

Comment here