ԳլխավորԼուր

Եղջերուները զբոսնում են Դիլիջանի բակերից մեկում. տեսանյութ

Այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքի բակերից մեկում, տեղեկացնում է ՀՀ շրջական միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը։

«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին և տարածքից հեռացրել են կենդանիներին՝ տեղափոխելով նրանց առավել անվտանգ վայր։

«Խնդրում ենք հետագա նման միջադեպերի դեպքում անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032։

Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։

Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով»,-նշել է Անի Հակոբյանը։