ԳլխավորԼուր

Դիլիջանի թունելի մոտակայքում շփոթված եղջերուներ են հայտնվել

Ազնվացեղ եղջերու, Դիլիջան

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,-նշված է հաղորդագրության մեջ։