ԳլխավորԼուր

Առատ ձյան պատճառով Դիլիջանում անասնագոմի տանիք է փլուզվել

Մարտի 20-ին, ժամը 10:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում փլուզվել է անաս­նագոմ․ ներսում կան ընտանի կենդանիներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատված։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի։