Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը, որի ազդեցությամբ մարտի 20-ի ցերեկը օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։
Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին և 20-ին հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր տեսանելիություն։
Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։
Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Մայրաքաղաքում ևս մարտի 18-22-ը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։