ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հունիսի 11-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հունիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +16-ից +18, վաղը ցերեկը՝ +30-ից +32, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան։

Comment here