ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 24-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-26-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +14-ից +16, վաղը ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան։

Comment here