ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս գիշեր օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի +19-ից +21, ցերեկը՝ +32-ից +34, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան։

Comment here