ԳլխավորԼուր

Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

Անձրեւ, աշուն

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Տեղեկացնում է ՇՄՆ ««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 — 18 — ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: