ԳլխավորԼուր

Տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» բալետային ներկայացման առաջնախաղը

«Բալետ Փարաջանով» բալետային ներկայացման առաջնախաղը

ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացման առաջնախաղը:

Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հետ առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել Ֆրանսիայի «Բալետ Պրելժոկաժ»-ի երիտասարդական բալետային խումբը։

Ներկայացումը պարարվեստի լեզվով պատկերում է Սերգեյ Փարաջանովի կյանքի և գործունեության տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքը, աշխարահռչակ ճանաչում վայելող «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:

Բեմադրող ռեժիսոր և խորեոգրաֆը ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյանն է:

Ներկայացումը տեղի կունենա նաև հոկտեմբերի 15-ին։