ԳլխավորԼուր

Տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներ՝ ԲՏԱ-ից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2022 ծրագրով տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը:

Հայտարարված մրցույթների ամփոփման արդյունքներով ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացներն անցկացվելու են առկա ձևաչափով՝ հետևյալ ուղղություններով․

1. Տեխնոլոգիական ձեռներեցություն

2. Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)

3. Կիբեռանվտանգություն

4. Բլոկչեյն (Blockchain)

5. Արհեստական բանականություն

Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (Երևանում դասընթացի արժեքի 30%-70%-ը, ՀՀ մարզերում և ԱՀ-ում դասընթացի արժեքի 40%-80%-ը):

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ոլորտի 900 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների մասնակիցները ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան նաև գործնական պրակտիկա անցնել ԲՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում:

Դասընթացների մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտերի լրացման համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայք՝ https://edu.hti.am/ :

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: